Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մի քանի անձի կողմից Արցախի պետական դրոշը ներկելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն

Մի քանի անձի կողմից Արցախի պետական դրոշը ներկելու վերաբերյալ տեսանյութն 
ուղարկվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ մամուլում հրապարակված՝ Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքները պարզելու նպատակով:

«Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:

Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:

Արդյունքում, այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է գրառման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am