Հասարակական

«Ռոսիա մոլ»-ից մոտ 1000 քաղաքացի է տարհանվել պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգի պատճառով

1 րոպեի ընթերցում

«Ռոսիա մոլ»-ից մոտ 1000 քաղաքացի է տարհանվել պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 8-ին ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը,Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 1000 քաղաքացու:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Ապրիլի 8-ին ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 500 քաղաքացու:

Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում