Հասարակական

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է գարնանացանը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է գարնանացանը

ԳԱՎԱՌ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի առաջին օրերից սկսած՝ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մեկնարկել է գարնանացանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանոսւթյան վարչությունից, գարնանացանի աշխատանքներն առայժմ ընթանում են ցածրադիր գոտիներում։ Հիմնականում ցանվում է հացահատիկ։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում գարնանացանը հիմնականում ընթանում է ցածրադիր գոտիներում, որոնք արդեն ազատվել են ձյան ծածկույթից։ Էական աշխատանք հատկապես նկատվում է Մասրիկի հարթավայրում։ Եղած տեխնիկան եւ սերմացուն բավարար են՝ գարնանացանի աշխատանքներն իրականացնելու համար։ Ապրիլի 7-ի դրությամբ արդեն կատարվել է շուրջ 250 հեկտար գարնանացան։ Հողի խոնավությունը հիմա չափազանց նպաստավոր է գարնանացանի, ինչպես նաեւ աշնանացանի կենսունակության ապահովման համար։ Գարնանացանը մարզում թափ կհավաքի ապրիլի երկրորդ տասնօրյակից , տեղումների դադարից հետո»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում