Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացիՄատիաս Բլյուբաում:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում էր Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած էր 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am