Հասարակական

Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա. կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի

1 րոպեի ընթերցում

Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա. կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-յան էջում տարածված հաղորդագրությունից, 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ:

Այդ գումարով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև՝ շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ, ի դեպ, համայնքը քննարկում է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում