Իտալիայի ԱԳ նախարարը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է։ Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից` ապրիլի 3-ին նախատեսված է Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակներում Լուիջի դի Մայոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ: