Հասարակական

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա: Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ երկրների ղեկավարները պայմանավորվել են հետագա շփումների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում