Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացումը ջրածածկումների և հեղեղումների պատճառ կարող է դառնալ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացումը  ջրածածկումների և հեղեղումների  պատճառ կարող է դառնալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ»,-նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում