Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից ռուս պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն

Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից ռուս պատգամավորի նկատմամբ 
միջազգային հետախուզում հայտարարելուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարումը համապատասխան արձագանքի կարժանանա ՌԴ օրենսդիր մարմնի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:

«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարությանը, կփորձենք հիմա ձեռնարկել հստակ քայլեր՝ հանգստացնելու մեր գործընկերներին»,- ասել է նա:

Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին:

Ի պատասխան նման հայտարարության՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել: Միխայիլ Դելյագինը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է  կալանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am