Հասարակական

Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի

1 րոպեի ընթերցում

Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գառնիկ Իսագուլյանը 10 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի:

ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։ Գառնիկ Իսագուլյանը 2021 թվականի դեկտեմբերի 22-ից կալանքի տակ էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում