Հասարակական

Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երևան ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երևան ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երեւան ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Շերեմետևո օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան մեկնած ինքնաթիռում ականի առկայության մասին: Ինքնաթիռի ստուգումն անցկացվելու է ժամանման օդանավակայանում», - ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը չի հստակեցրել, թե որ օդանավակայանից է իրականացվել չվերթը։

«Flightradar24»-ի տվյալներով ՝ այժմ օդում են գտնվում Երևան ուղեւորվող երկու ինքնաթիռ` Դոմոդեդովո և Վնուկովո օդանավակայններից: Տագնապի ազդանշանները նրանցից ոչ մեկ չի տվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում