Հասարակական

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

1 րոպեի ընթերցում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել:

Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում