Հասարակական

ՀՀ ԱՆ-ն հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ-ն հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի հունվարի մեկից մինչ օրս արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:

«Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ենթարկել ջերմային մշակման`պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե: Խորհուրդ է տրվում չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի»,-ասված է հաղորդագրությունում:

Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում