Հասարակական

Ավերիչ քամին Երանոսում եւ Վարդաձորում տապալել է Արցախյան վերջին պատերազմի նահատակներին նվիրված խաչերը

1 րոպեի ընթերցում

Ավերիչ քամին Երանոսում եւ Վարդաձորում տապալել է Արցախյան վերջին պատերազմի նահատակներին նվիրված խաչերը

ԳԱՎԱՌ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Երանոս եւ Վարդաձոր գյուղերում մարտի 4-ի առավոտյան գրանցված ավերիչ ուժի քամին հիմնովին տապալել է Արցախյան վերջին պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին կառուցված խաչերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ Սարո Ղազարյանը, դրանք կառուցվել եւ տեղադրվել էին Երանոսի եւ Վարդաձորի բարերարների միջոցներով, 2021 թվականի ընթացքում։

«Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված մեր հերոսներին նվիրված մետաղակուռ խաչերի բարձրությունը Երանոսում 44, Վարդաձորում` 33 մետր էր։ Դրանք տեղադրվել էին բնակավայրերին իշխող բարձունքներում եւ լուսային էֆեկտի շնորհիվ երեւում էին նույնիսկ գիշերային ժամերին։ Ցավոք, դրանք արդեն ավերիչ ուժի քամու հետեւանքով տապալված են հիմնովին, ու դժվար է ասել, թե ինչպես պետք է վերականգնվեն։ Բարեբախտաբար, ալդ խաչերի տապալման հետեւանքով դժբախտ դեպքեր տեղի չեն ունեցել»,-ներկայացրեց Սարո Ղազարյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում