Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 251 դեպք. մահացել է 11 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 251 դեպք. մահացել է 11 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 8 դեպք, որից 404 հազար 993-ն`առողջացած, 8516-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5875 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 3847 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, առողջացել է 836 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 909 հազար 913-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում