Հասարակական

Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելի՝ բացառությամբ սահմանափակ թվով վայրերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 63 կողմ, 24 ձեռնպահ ձայներ:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հիշեցրել էր, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակումները վերադառնում են մինչև 2020 թվականը եղած սահմանափակումներին: Այսինքն` դրանց գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, նրանց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև տվյալ ընկերությունների կայքէջերում:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված լրացման արդյունքում սահմանափակումը տարածվել է նաև թղթային վիճակախաղերի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հիշեցրել էր, որ սա խաղամոլության դեմ պայքարի իրենց խոստման քայլերից մեկն է: Լինելու են սրան հաջորդող այլ քայլեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում