Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 22ՓԵՏՐՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1988 թ. փետրվարի 22-ին Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի եւ Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:

-2011 թ. փետրվարի 22-ին թողարկվեց «Վինդոուզ 7» օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

-1938 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արտավազդ Փելեշյանը՝ գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։ ՀՀ ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։

-1940 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արշակ Սադոյանը՝ հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3-րդ գումարումների պատգամավոր:

-1941 թ. փետրվարի 22-ին մահացել է Ֆրեդերիկ Բանտինգը՝ կանադացի ֆիզիոլոգ, ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբելյան մրցանակ (ծնվ.՝ 1891 թ.):

-1952 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջեյմս Բաղյանը՝ ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը։

-1974 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջեյմս Բլանտը՝ անգլիացի երգիչ եւ երաժիշտ, նախկին զինվորական:

-1732 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջորջ Վաշինգտոնը՝ Միացյալ Նահանգների 1-ին նախագահ (մահ.՝ 1799 թ.):

-1788 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արթուր Շոպենհաուերը՝ գերմանացի փիլիսոփա, գրող։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմնված է «Անբանական սկզբունքի» վրա։

-1810 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը՝ լեհ կոմպոզիտոր։ Նա մեծ երաժիշտ եւ վիրտուոզ դաշնակահար էր, թեեւ չէր սիրում համերգներ տալ։ Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանն ասում էր. «Հանե՛ք ձեր գլխարկները, պարոնա՛յք, ձեր առջեւ հանճար է»:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում