Հասարակական

Հայաստանը մտադիր է աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մտադիր է աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում նախանշված անելիքներն ու ծրագրերը։

«Ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, այս պարագայում նույնպես պետք է հասնենք այն բանին, որ բուհերն ավարտածները կարողանան աշխատել ըստ մասնագիտության։ Դրան հասնելու համար բարձրագույն կրթության ոլորտում պետք է մշակենք ստանդարտներ՝ լիցենզավորման և հավատարմագրման գործիքների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թռչունյանը։

Նախարարությունը նախատեսում է բուհերի տարբեր մասնագիտությունների համար ֆինանսավորման նոր համակարգ մշակել։

Թռչունյանը նշեց, որ տարբեր բուհերի համար ֆինանսավորման մեխանիզմները տարբեր կլինեն։ Այս ամենի համար պետք է աշխատանքային խմբեր ստեղծվեն։

«Ունենք թիրախ` լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ։ Կարծում եմ, որ կարող ենք հասնել դրան, եթե ապահովենք որակյալ կրթության բոլոր պայմանները»,- ընդգծեց նա։

Նա ընդգծեց` մեկ այլ թիրախ էլ լինելու է օտարերկրյա ուսանողների աճին նպաստելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում