Հասարակական

Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության 2 հիմնական նպատակները

1 րոպեի ընթերցում

Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության 2 հիմնական նպատակները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի նախագծի ռազմավարության հիմքում ընկած է երկու նպատակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Յուրաքանչյուր ոք ունի տաղանդ. առաջին խնդիրը դրա բացահայտումն է։ Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն ինքնադրսևորվելու»,- ընդգծեց Դումանյանը։

Վերջինս նշելով ռազմավարության հիմքում ընկած երկրորդ նպատակը՝ նշեց, որ կրթության բոլոր փուլերում այն պետք է լինի որակյալ, մրցունակ՝ հիմնված ազգային արժեքների վրա։ Նախարարը նշեց, որ այդ ամենը պետք է նպաստի Հայաստանի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին։

«Ուզում եմ ընդգծել, որ ներկայացված ռազմավարությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, ինչպես նաև մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությանը»,- ասաց Վահրամ Դումանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում