Հասարակական

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կստանան պետական ֆինանսավորում

2 րոպեի ընթերցում

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կստանան պետական ֆինանսավորում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի շրջանակներում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի երեխաները և այլ առաջնահերթ իրավունք ունեցող խմբերի երեխաները այս տարվա սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի նախագծի նախադպրոցական կրթության ոլորտի համար սահմանել են, որ պետք է մինչև այս ռազմավարության ժամկետի ավարտը հասնեն նրան, որ բոլոր բնակավայրերում հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայաություններ և յուրաքանչյուր ընտանիք կարողանա օգտվել ծառայություններից։

«Ֆինանսավարման տեսանկյունից պետության քաղաքականությունն է ֆինանսավորում հատկացնել այն խմբերին, որոնք ունեն դժվար մատչելիություն նախադպրոցական կրթությանը, օրինակ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի երեխաները և այլ առաջնահերթ իրավունք ունեցող խմբերի երեխաները: Նրանք այս տարվա սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում»,- առանձնացրեց Անդրեսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում