Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 հազար 757 դեպք, որից 392 հազար 80-ը`առողջացած, 8338-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 749 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 3192 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք, առողջացել է 1474 քաղաքացի, արձանագրվել է մահվան 16 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 864 հազար 871-ի: