Սպորտ

Կանանց ԵՎՐՈ Մ-17 առաջնության որակավորման փուլի հանդիպումները կկայանան Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Կանանց ԵՎՐՈ Մ-17 առաջնության որակավորման փուլի հանդիպումները կկայանան Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մարտին կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանցԵվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայիխմբային փուլերի հանդիպումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: B լիգայի երկրորդ խմբիհանդիպումները կկայանան մարտի 15-21-ը՝ Հայաստանում։

Հիշեցնենք, որ այս խմբում կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Թուրքիայի, Ուելսի ևՇվեցարիայի հասակակիցների հետ։

Ստորև ներկայացնում ենք B լիգայի երկրորդ խմբի հանդիպումների խաղացանկը․

Ուելս-Հայաստան՝մարտի 15, ժամը 12։30, Արմավիրի«Քաղաքային» մարզադաշտ

Լատվիա-Թուրքիա՝ մարտի 15, ժամը 15։30, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Ուելս-Լատվիա՝ մարտի 18, ժամը 12։30,ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Թուրքիա-Հայաստան՝մարտի 18, ժամը 15։30,Արմավիրի«Քաղաքային» մարզադաշտ

Թուրքիա-Ուելս՝ մարտի 21, ժամը 15։30,ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Հայաստան-Լատվիա՝ մարտի 21, ժամը 15։30,Արմավիրի«Քաղաքային» մարզադաշտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում