Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1417 դեպք. մահացել է 25 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1417 դեպք. մահացել է 25 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 հազար 295 դեպք, որից 386 հազար 193-ը`առողջացած, 8278-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 239 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 5659 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք, առողջացել է 2825 քաղաքացի, արձանագրվել է մահվան 25 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 851 հազար 836-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում