Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 18ՓԵՏՐՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։

-1977 թ. փետրվարի 18-ին Երեւանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանց) արձանը։

-1877 թ. փետրվարի 18-ին ծնվել է Դերենիկ Դեմիրճյանը՝ հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

-1906 թ. փետրվարի 18-ին ծնվել է Համազասպ Բաբաջանյանը՝ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս։

-1918 թ. փետրվարի 18-ին ծնվել է Արմենուհի Սրապյանը՝ հայ խորհրդային բանասեր, բնագրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1974)։

-1930 թ. փետրվարի 18-ին ծնվել է Ալեքսանդր Ազատյանը՝ հայ նկարիչ, գոբելենագործ:

-1932 թ. փետրվարի 18-ին ծնվել է Վիլեն Ասլանյանը՝ ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։

-1921 թ. փետրվարի 18-ին Երեւանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գարեգին Սրվանձտյանի եղբոր որդին։

-1564 թ. փետրվարի 18-ին մահացել է Միքելանջելոն՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, քանդակագործ (ծնվ.՝ 1475 թ.)։

-1930 թ. փետրվարի 18-ին հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։

-1933 թ. փետրվարի 18-ին ծնվել է Յոկո Օնոն՝ ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր եւ խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։

-1954 թ. փետրվարի 18-ին ծնվել է Ջոն Տրավոլտան՝ ամերիկացի ճանաչված դերասան, նաեւ երգիչ եւ պարող։

-1967 թ. փետրվարի 18-ին մահացել է Ռոբերտ Օպենհեյմերը՝ հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս (ծնվ.՝ 1904 թ.)։

-1979 թ. փետրվարի 18-ին Սահարա անապատում ձյուն տեղաց։

-2003 թ. փետրվարի 18-ին Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետեւանքով մահացավ 198 մարդ։

-2004 թ. փետրվարի 18-ին Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետեւանքով մահացավ մոտ 300 մարդ։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում