Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 16ՓԵՏՐՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1965 թ. փետրվարի 16-ին ծնվել է Ռոբերտ Էմմիյանը՝ հայ հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր։ Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչեւ այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ. մայիսին։

-1919 թ. փետրվարի 16-ին Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»։ Ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատար է ընտրվում հենց Արշալույս Մարտիկանյանը:

-1934 թ. փետրվարի 16-ին Ավստրիայում ավարտվեց 4 օր տեւած քաղաքացիական պատերազմը։

-1953 թ. փետրվարի 16-ին ծնվել է Թաներ Աքչամը՝ թուրք պատմագիր, սոցիոլոգ, առաջին թուրք գիտնականներից մեկը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

-1968 թ. փետրվարի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։

-1999 թ. փետրվարի 16-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը։

-2005 թ. փետրվարի 16-ին սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը։ Միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թ. դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի։ Այն զարգացած եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ. համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին եւ ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրի կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61 տոկոսը)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է ԱՄՆ-ն։

-2006 թ. փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որում դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում