Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Թուրքիայի նպատակն է ոչնչացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Թուրքիայի նպատակն է ոչնչացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի 
դիմաց

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները  բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` պահանջելով ՄԱԿ-ին հատուկ նիստ հրավիրել քննարկելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ իրենց առաջնորդը Թուրքիայի Իմրալի բանտում 23 տարի է ենթարկվում է խոշտանգումների, սակայն միջազգային հանրությունը լուռ դիտորդի դեր է ստանձնել:

«Թուրքական իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց նպատակն է ոչնչացնել և քրդական առաջնորդին, և քուրդ ժողովրդին: Թուրքիայում ապրող 25 միլիոն քրդերին մինչև այսօր Սահմանադրությամբ չեն ճանաչում որպես ազգ, լեզուն չեն ճանաչում: Մեր երեխաները այդ տարածքում կրթություն չեն ստանում և ենթարկվում են ճնշումների: Արդեն 12 տարի է՝ Թուրքիայի հովանու ներքո իսլամական խմբավորումները Սիրիայի 4-5 միլիոն քրդերի ենթարկում են ցեղասպանության: Թուրքական իշխանությունները արդեն զավթել են Ռոջավայի 3-4 քաղաք և ժողովրդին հանել են իրենց բնակավայրից: Սա ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները անում են ամեն ինչ վերացնելու և ձուլելու քուրդ ժողովրդին»,- ընդգծեց Հասանովը:

Հասանովը կոչ է անում միջազգային հանրությանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ հատուկ միջոցներ ձեռնարկել:

«Այդ քայլերը պետք է անեն նախևառաջ գերտերությունները, բայց, ցավոք, այսօր յուրաքանչյուր գերտերություն ունի իր շահերը և, ելնելով դրանից, անտեսում են և քրդերին, և հայերին, և բոլոր ճնշված ժողովուրդների իրավունքները»,- ընդգծեց Հասանովը:

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:

Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am