Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը:

«Անպայման հրավիրվելու է, դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է և ոչ միայն Նիկոլ Փաշինյանի: Այսպիսի հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց ձեռքից ո՞նց բաց թողեցին։ Այսպիսի բացառիկ հնարավորություն Տիգրան Աբրահամյանը (խմբ. ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) երբևիցե կունենա՞ր, կամ մյուս գործընկերները կունենա՞յին»,- ասաց Քոչարյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում