«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովների ստեղծումն ընդդիմության հիմնական գործիքակազմերից է: Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր խմբակցությունները նաև հավելում են, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը: