Սպորտ

Պեկին-2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը դասական ձևում 61-րդն է

1 րոպեի ընթերցում

Պեկին-2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը դասական ձևում 61-րդն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը վերջին մեկնարկն ունեցավ Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդն է: Նա մրցատարածությունը հաղթահարեց 43:09.1 արդյունքով:

Այս մրցատարածությունում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Լիվո Նիսկանենը (37:54.8 արդյունք): Երկրորդը ՌԴ-ն ներկայացնող Ալեքսանդր Բոլշունովն է, իսկ եռյակը եզրափակում է Յոհաննես Կլայբոն:

Միքայելյանի համար Օլիմպիական խաղերն այսքանով ավարտված են: Նա փետրվարի 21-27-ը կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը, որտեղ մեծ ակնկալիքներ կան հայ մարզիկից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում