Հասարակական

«Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը

1 րոպեի ընթերցում

«Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Քառյակ մեդիայի» հիմնադիրները:

«ArmNews-ի հարգելի՛ հեռուստադիտողներ, Tert.am-ի ընթերցողներ, ArmNews ռադիոյի ունկնդիրներ, երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։ Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը»,-ասված է հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում