Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2842 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 հազար 727 դեպք, որից 362 հազար 4-ը`առողջացած, 8114-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28 հազար 40 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 7636 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2842 նոր դեպք, առողջացել է 2548 քաղաքացի, արձանագրվել է մահվան 6 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 805 հազար 28-ի: