Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցը 39-ամյա արգենտինացի է  

Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցը 39-ամյա արգենտինացի է

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ բռնցքամարտիկի հաջորդ մենամարտը կկայանա մարտի 18-ին Դուբայում: Բաչկովի մրցակիցը կլինի Արգետինայից Քրիստիան Ռաֆաել Կորիան: Վերջինս 39 տարեկան է և պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]