1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջարկել ենք լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիի գորգերի մասին

Առաջարկել ենք լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը. 
Խզմալյանը՝ Շուշիի գորգերի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Շուշիի փրկված գորգերի հավաքածուի սեփականատերերն աշխատում են միմյանց հետ՝ հասկանալու, թե որն է լավագույն տեղը դրանք ցուցադրելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Արցախի պատերազմի ընթացքում Շուշիից շուրջ 170 գորգերի օրինակներ է հնարավոր եղել փրկել: «Գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: Դրանք ծալված, հավաքված վիճակում են, սակայն առայժմ գորգերը ցուցադրելու համար որևէ այլ տարածք չի տրամադրվել»,- ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց՝ գորգերի համար կտրամադրվի՞ հատուկ տարածք, որտեղ դրանք կցուցադրվեն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, որ հավաքածուի սեփականատիրոջ հետ մի քանի հանդիպում է ունեցել: «Պատկերը հետևյալն է՝ մենք ունենք քաղաքականություն՝ արժեքները մեկտեղելու, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև, երբ ներկայացվող ցուցանմուշները հարուստ են և բազմապիսի, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են լինում: Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, դրա քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող ու առաջատար լավագույն թանգարաններում կազմակերպել այդ գորգերի ցուցադրությունը: Նկատի ունենանք նաև, որ սա մասնավոր հավաքածու է: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան (տրամադրել լավ հարթակ՝ ցուցադրելու այս ամենը) դժվար է այսօր առաջարկել: Հակառակ դեպքում, մենք պետք է գնանք նոր թանգարան կառուցելու ճանապարհով, գուցե քննարկելի է, չգիտեմ»,- ասաց Խզմալյանը:

Նա նշեց, որ այս պահին էլ հավաքածուի սեփականատերն աշխատում է նախարարությունից պատասխանատուի հետ, հիմա որոշում են, թե որն է լավագույն տեղը, որ դրանք ցուցադրվեն: Խզմալյանը նշեց, որ այսօր գոյություն ունեցող ռեսուրսների պայմաններում առաջարկվել են լավագույնները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]