Հասարակական

Հանրային քննարկման է դրված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Հանրային քննարկման է դրված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, միաժամանակ, 2018-2019 թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին:

Չափազանց հրատապ և կարևոր է պլանավորել և մշակել (կառավարել) աղետների ռիսկը, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, նյութական, մշակութային արժեքները, էկոհամակարգերը, ինչպես նաև հզորացնել պետության դիմակայունությունն աղետների հանդեպ:

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը (https://www.e-draft.am/projects/3964) հանրային քննարկման է ներկայացված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում