Տարածաշրջանային

Էրդողանը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով

1 րոպեի ընթերցում

Էրդողանը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և տիկինը՝ Էմինե Էրդողանը վարակվել են կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր թեթև ախտանշանների առկայության պատճառով իմ և կնոջս հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Էրդողանը՝ նշելով, որ վարակվել են վիրուսի օմիկրոն շտամով և հիվանդությունն իրենց մոտ թեթև է ընթանում:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ տանից շարունակում է աշխատանքը հեռավար կերպով:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում