Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական 
ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ի համար Արցախի խնդիրը եղել է և կմնա առանցքային, մշտական ուշադրության կենտրոնում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բյուրոյի ներկայացուցիչն այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության իր ելույթում:

Նա նշեց՝ 2021-ին կենտրոնացել են վերականգնման աշխատանքների վրա:

«ՀՅԴ աշխարհասփյուռ ընտանիքն՝ իր Հայ դատի կառույցներով, ուղեկից միություններով, երիտասարդական միավորներով և համակիր շրջանակով հավելյալ թափով լծվեց Արցախի դատը հետապնդելու և Արցախը վերականգնելու գործին»,-ասաց նա:

Ըստ Տեր-Խաչատրյանի՝ պատերազմը դեռ բոլոր ճակատներով և դրսևորումներով շարունակվում է անկայուն հրադադարի քողի տակ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ նա նշեց, որ իրենք, ըստ էության, դեմ չեն հարաբերությունների հաստատմանը,սակայն դրանք չպետք է լինեն նախապայմաններով, չպետք է նահանջ լինի հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից, այդ հարաբերությունները չպետք է կարգավորվեն պարտադրանքի տակ: Տեր-Խաչատրյանի խոսքով, սակայն, իրենք Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններ են տեսնում: 

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Առաջին հանդիպման արդյունքում կողմերը համաձայնել էին շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին, Վիեննայում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]