Քաղաքականություն

Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի

1 րոպեի ընթերցում

Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին նա ասել է ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել են կամրջի շինարարության լուսանկար, որը, ըստ հրապարակումների, դառնալու է Լաչինի միջանցքին որպես այլընտրանքային ճանապարհի հատված: Զախարովայից հետաքրքրվեցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում են պնդումները, թե շինարարությունը նախաձեռնել է ռուսական կողմը:

«Այս պահին այդ հարցի վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ: Ես տեսել եմ հաղորդագրությունը, մենք այդ թեման հսկողության տակ ենք պահելու: Երբ կլինեն տվյալներ, ես դրանցով կկիսվեմ: Բայց, այս պահին դրանք չկան»,-ասել է Զախարովան:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ֆիքսվել էր, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է որոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում