Հասարակական

Ախտաբանաանատոմիական գործունեությունը ծավալվում է բիզնեսի տրամաբանությամբ. Նարեկ Զեյնալյան

3 րոպեի ընթերցում

Ախտաբանաանատոմիական գործունեությունը ծավալվում է բիզնեսի տրամաբանությամբ. Նարեկ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը առաջարկում են, որպեսզի ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվեն միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով, ինչը, ըստ հեղինակների, թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում նշված է, որ ներկայումս Հայաստանի ախտաբանաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեն 49 գործող կազմակերպություններ, որոնցից 40-ը հանդիսանում են հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ (հիվանդանոցներ), իսկ 9 ախտաբանաանատոմիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ՝ գործում են առողջապահության նախարարության կողմիցբժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային` բջջաբանական եւ հյուսվածքաբանական (ձեւաբանական) տեսակներով գործունեություն իրականացնելու լիցենզիայի հիման վրա:

«Նախագծի հետ կապված՝ հարկ ենք համարում նշել, որ ախտաբանաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած 9 կազմակերպությունները վերը նշված կարգավորումներով չեն կարողանա իրականացնել այդ լիցենզիայով ամրագրված իրենց գործառույթները: Ուստի, առաջարկում ենք հստակեցնել արդեն իսկ լիցենզիա ստացած կազմակերպությունների հետագա գործունեության հնարավորությունը»,- Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Զեյնալյանը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Եվրոպական տարածաշրջանի 53 երկրում արված հետազոտությունների՝ Հայաստանը առաջին տեղն է գրավում մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումների քանակով: Այսպես՝ 2005 թվականին ՀՀ-ում մահացածների 34 տոկոսի դեպքում կատարվել են ախտաբանաանատոմիական դիահերձումներ: 2006 թվականին ախտաբանաանատոմիական դիահերձումներ են կատարվել մահացածների 47 տոկոսի դեպքում: 2016 թվականին այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի, իսկ 2019 թվականին՝ մոտ 90 տոկոսի:

«Թերեւս, կարելի է ենթադրել, որ Հայաստանում ախտաբանաանատոմիական գործունեությունը ծավալվում է բիզնեսի տրամաբանությամբ»,- եզրափակեց Զեյնալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում