Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին ստիպված էր հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը տեղեկացրել են դատարանին իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում