Հասարակական

Հայաստանից և արտերկրից տարբեր մասնագետներ ներկայացնում են Հիսուս Քրիստոսի հուշարձանի նախագծի նոր գաղափարներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանից և արտերկրից տարբեր մասնագետներ ներկայացնում են Հիսուս Քրիստոսի հուշարձանի նախագծի նոր գաղափարներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից և արտերկրից տարբեր մասնագետներ շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գաղափարի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ամենայն բծախնդրությամբ ծանոթանում է ներկայացված յուրաքանչյուր գործին: Նկարահանման ժամանակ նա ծանոթացել է քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագծին:

Առաջարկվող հուշարձանային համալիրն ունի մի քանի բաղադրիչ՝ ներքևում մոմավառության համար առանձնացված հատվածն է, վերևի մասում նախատեսվում է բացել թանգարան: Համալիրի տարածքում տեղադրվելու են նաև 12 առաքյալների արձանները: Կոթողը Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ պետք է լինի խորհրդանշական բարձրությամբ: Միայն քանդակը պետք է լինի 33 մետր: Պատվանդանով ու այլ լուծումներով համալիրի բարձրությունը կարող է եռակի անգամ ավելին լինել:

Գագիկ Ծառուկյանը հետաքրքրիր գաղափարները ցանկանում է բաց քննարկել հանրության հետ՝ ընդգծելով, որ սա մտքի, գաղափարի մրցույթ է:

«Ես ասել եմ, որ առաջին հերթին այն պետք է ժողովրդի մեծամասնության կողմից ընդունելի լինի: Շատ առաջարկներ են եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կընտրենք ամենալավը: Դրանից հետո կքննարկենք այն տեղը, որտեղ համալիրը կտեղադրվի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիր ունենալը Ծառուկյան ընտանիքի ցանկությունն է: Այն երկրում հույսի արթնացման վերելքի խորհրդանիշ պետք է դառնա ու լինի առաջին քրիստոնյա պետության նոր այցեքարտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում