Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների սերտացմանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական 
հարաբերությունների սերտացմանը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների մաղթանքներս»:

Չինաստանի վարչապետին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի կառավարությանը չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am