Փրկարարները քաղաքացիներից մեկ օրում 8 ահազանգ են ստացել
12:55, 29 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 27-28-ը 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ահազանգերը եղել են, մասնավորապես, Երևանում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում