ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը նախատեսված էր հունվարի 28-ին, հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ ընդունելությունը պետք է կայանար «Դվին» հյուրանոցում:
«Լուրեր»-ի տեղեկություններով՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: