Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում հունվարի 26-ին նշվում է Մաքսավորի միջազգային օրը: Հենց այդ օրը՝ 1953 թ. հունվարի 26-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իր աշխատանքն է սկսել մաքսային համագործակցության խորհրդի առաջին նստաշրջանը։ Ըստ էության` այդ օրը կարելի է համարել Համաշխարհային մաքսային կազմակերպության ծննդյան օր։ Այդ ժամանակ կազմակերպությունում ընդգրկված էր 17 երկիր, այժմ անդամների քանակն աճել է ավելի քան տասը անգամ։

-1924 թ. հունվարի 26-ին ծնվել է Ռաֆայել Ղազարյանը՝ հայ ռադիոֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986-ից)։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (1988-1990):

-1925 թ. հունվարի 26-ին ծնվել է Փոլ Նյումանը՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ում համարում են Հոլիվուդի սյուներից մեկը։ Կինոյի պատմության, թերեւս, ամենահայտնի կապուտաչյա դերասանը։ 10 անգամ ներկայացվել է «Օսկարի», որից 8-ը՝ «Օսկար» լավագույն դերասանի համար հեղինակավոր անվանակարգում։

-1934 թ. հունվարի 26-ին Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ պայմանագիր ստորագրվեց իրար վրա չհարձակվելու մասին:

-1972 թ. հունվարի 26-ին հարավսլավական «JAT» ընկերության «McDonnell Douglas DC-9» մակնիշի ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետեւանքով զոհվեց 26 մարդ:

-1837 թ. հունվարի 26-ին Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:

-1922 թ. հունվարի 26-ին Երեւանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը:

-1950 թ. հունվարի 26-ին Հնդկաստանը դարձավ անկախ պետություն:

-1965 թ. հունվարի 26-ին հինդին դարձավ Հնդկաստանի պետական լեզոնւ:

-1980 թ. հունվարի 26-ին Իսրայելն ու Եգիպտոսը հաստատել են դիվանագիտական կապեր:

-1909 թ. հունվարի 26-ին ծնվել է Մհեր Աբեղյանը՝ հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։ Մանուկ Աբեղյանի որդին։

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]