Սպորտ

Հովհաննես Բաչկովը բրիտանացի մարզչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտին

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Բաչկովը բրիտանացի մարզչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը սկսել է պատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաչկովը սոցցանցերի իր էջերում լուսանկար է տեղադրել MTK Global մենեջերական ընկերության գլխավոր մարզիչ բրիտանացի Դեննի Վոանի հետ:

Մարզիչն էլ իր հերթին գրել է, որ ինքն է հայ բռնցքամարտիկին նախապատրաստելու մարտին Դուբայում կայանալիք մենամարտին: «Բաչկովը ուժեղ հայ է, և ապագա աշխարհի չեմպիոն»,- գրել է Վոանը:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում