Հասարակական

Տեղի ունեցածը գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է Գյումրիում հոտի տարածման պատճառը

1 րոպեի ընթերցում

Տեղի ունեցածը գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է Գյումրիում հոտի տարածման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է, թե ինչն է եղել հունվարի 20-ի երեկոյան Գյումրիում հոտի տարածման պատճառը: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը:

«Հունվարի 20-ին ժամը 20:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում տարածված հոտը հետևանք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց: Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում