Շախմատի կանանց առաջնության նոր հաղթողը Մարիամ Մկրտչյանն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի առաջնության նոր չեմպիոնը Մարիամ Մկրտչյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց շախմատի 77-րդ առաջնության վերջին տուրը որոշիչ եղավ չեմպիոնության համար: 6 միավորով առաջին և երկիրորդ տեղերն էին կիսում Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը: Վերջին տուրում Գևորգյան և Մկրչտյանը մրցեցին միմյանց դեմ: Սև խաղաքարերով մրցող Մարիամ Մկրտչյանը հաղթեց` պարտիայի 63-րդ քայլին ստիպելով Մարիա Գևորգյանին անձնատուր լինել: Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ 2021 թվականի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը: