Տնտեսություն

Հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը։

«Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել։ Բնականաբար, սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Դա կարծում եմ, անվիճելի է, որովհետև այն տնտեսական ակտիվությունը և այն շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Բադասյանը։

Հարցին, թե արդյոք վտանգ չկա, որ թուրքական կապիտալի ներհոսք կլինի Հայաստան, Բադասյանը պատասխանեց, եթե դա դիտարկվում է որպես ռիսկ, դրա փոխարեն ի՞նչ է առաջարկվում, ապրել փակ տնտեսությա՞մբ, երբեք փորձ չարվի՞ սահմանների բացման շուրջ խոսել։

«Բնականաբար, խոշոր տնտեսությունների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում ամբողջ աշխարհում, այսինքն՝ մենք ի՞նչ վախերով ապրենք»,- ասաց Բադասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում