Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

Մի շարք ՊՈԱԿ-ների կթույլատրվի փորձագիտական նպատակներով օգտագործել թմրամիջոցները

Մի շարք ՊՈԱԿ-ների կթույլատրվի փորձագիտական նպատակներով օգտագործել 
թմրամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Առողջապահության և Արդարադատության նախարարությունների ՊՈԱԿ-ներին թույլատրել թմրամիջոցները եւ հոգեմետ նյութերը փորձագիտական նպատակներով օգտագործելը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

 «Օրենքի առաջին մասում ֆիքսված է, որ այն լիզենզավորման ենթակա գործունեություն է, երկրորդ մասում նախատեսված են բացառություններ։ Բացառության մեջ ներառված են Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը։ Մեկ ՊՈԱԿ դուրս էր մնացել բացառությունից՝ ԳԱԱ համակարգում գործող ՊՈԱԿ-ը, որը բավականին ծավալի փորձաքննություն էր իրականացնում հոգեմետ և հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ, և դրա հանդեպ որոշակի խտրական մոտեցում կար: Այդ մոտեցումը վերացնելու համար, նաև հաշվի առնելով, որ գործ ունենք հոգեմետ և հոգեներգործուն նյութերի հետ, առաջարկվում է բացառությունները հանել և բոլոր ՊՈԱԿ-ներին տալ համապատասխան լիցենզիա՝ այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննություն իրականացնելու համար»,- ասաց Զեյնալյանը։

Պատգամավորի խոսքով՝ բացառությունների մեջ միայն մնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն հանդիսանում է վերահսկող մարմին և ոստիկանության ստորաբաժանում է, այլ ոչ թե ՊՈԱԿ և լիցենզավորման ենթակա չէ։

«Անցումային դրույթներով նախատեսում ենք 3 ամիս ժամկետ, որպեսզի նշված ՊՈԱԿ-ները հասցնեն դիմեն լիցենզավորման»,- եզրափակեց Զեյնալյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]