Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան

Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան 
Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում իր նախապայմանների մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

« Թուրքիան իր ավանդական նախապայմաններին ավելացրել է, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», որին հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական հսկայական ներդրումներ են անում։ Եվ այս պարագայում, կրկնում եմ, նախապայմանների մասին Թուրքիան ամենատարբեր խողովակներով ներկայացրել է։ Եվ այս ժամանակահատվածում հանրությանը հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, և գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աբրահամյանը։

 Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տա, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am